Porsche ընկերությունը վերջապես ներկայացրեց իր առաջին էլեկտրամեքենան:
Taycan անունով նոր սերնդի մեքենան 200 կմ/ժ արագություն զարգացնում է ընդամենը 12 վայրկյանում: 100 կմ անցնելու համար մեքենան պետք է լիցքավորել 4 րոպե: Նորույթի պաշտոնական գինը դեռ հայտնի չէ: Մեքենան դեռ նախատիպային վիճակում է և մասսայական արտադրությունը նախատեսված է սկսել 2019 թվականին:
Ի դեպ, պետք է նշել, որ Porsche-ն դեռ ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ նման մեքենաներ երբեք չի ստեղծի: