Mozilla-ն ձայնով կառավարվող բրաուզեր է մշակում

Mozillaն All Hands Meeting-ի ընփացքում ներկայացրել է  նոր ինովացիոն բրաուզեր, որը ստացել է  Scout անվանումը:  Scout-ը եզակի է իր մի առանձնահատկության շնորհիվ՝ այն կառավարվելու է ձայնային հրահանգներով:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով Scout բրաուզերի միջոցով կարելի է զբաղվել ինտերնետ սերֆինգով և ստանալ նոր կոնտենտ՝ օգտագործելով բացառապես ձայնային հրահանգներ:

 

Բավական կլինի ասել՝  “ Scout,  կարդա ինձ համար այս հոդվածը կամ գիրքը” և բրաուզերը կսկսի ընթերցումը: Բացի այդ տեխնոլոգիան անփոխարինելի կդառնա տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Հիմա Scout-ը ստեղծման նախնական փուլում է գտնվում, իսկ ընկերությունը ավել մանրամասներ չի հայտնում ապագա բրաուզերի մասին: