Unihertz ընկերութունը սկսել է զբաղվել չկոտրվող ու փոքր սմարթֆոնների արատդրությամբ: Սմարթֆոնը ստացել է Atom անվանումը: Նորույթն իսկապես փոքր է՝ դրա չափերը 96х45х18 մմ , բայց չնայած դրան սմարթֆոնն ունի հետաքրքիր ու խոստումնալից տեխնիկական բնութագիր՝ 8 միջուկանի պրոցեսոր, 4 գբ օպերատիվ և 64 գբ ներկառուցված հիշողություն:
Այստեղ կա նաև NFC և մատնահետքի սքաներ: Գաջեթն աշխատում է Android 8.1 օպերացիոն համակարգով:
Unihertz -ը վստահեցնում է, որ Atom-ն ունի ճկուն կորպուս՝ այն չկոտրվող է և օգտատերերը կարող են անգամ ձեռքից վայր գցել:
Չնայած փոքր չափերին այստեղ կա 16 մգպ տեսախցիկ: Լուսանկարները պահպանվում են jpeg ֆորմատով: Գաջեթի էկրանն ընդամենը 2,45 դյույմ է: Ընկերությունը նախատեսում էր սկզբում նորույթի համար հավաքել 50 հազար դոլար, բայց հետաքրքրության աճի հետ գինը մեծացել է, և հետաքրքրվող անձիք շուրջ 610 հազար դոլար են փոխանցել ընկերությանը: