Արհեստական ինտելեկտը «վերադարձրել» է ամերիկացի ռադիոլրագրողին կորցրած ձայնը, ինչի շնորհիվ նա կարող է կրկին եթեր դուրս գալ։
BBC-ի փոխանցմամբ, Cox Media Group-ի 54-ամյա լրագրող Ջեյմի Դյուպրին չէր կարող խոսել հազվադեպ նյարդաբանական հիվանդության պատճառով: Նոր ձայնը նրա համար ստեղծել է շոտլանդական CereProc տեխնոլոգիական ընկերությունը։
CereProc-ը նեյրոնային ցանցին սովորեցրել է կանխագուշակել, թե ինչպես կխոսի Դյուպրեն՝ օգտագործելով հաղորդավարի հին ձայնագրությունների նմուշները:
Որպես կանոն, որեւէ մեկի համար ձայն ստեղծելու համար մարդուն պետք է 30 ժամ շարունակ սկրիպտ ընթերցել՝ բավականաչափ տվյալներ հավաքագրելու համար: