Yandex առցանց տաքսի ծառայությունը նոր գործառույթ ավելացրել։ Այսուհետ ընկերության տաքսիները կունենան թարգմանչի գործառույթ, որի միջոցով վարորդը կարող է շփվել օտարերկրացիների հետ՝ ավելի քան 95 լեզվով։ Նոր հնարավորությունը աստիճանաբար հայտնվում է հավելվածում։
Համակարգն ինքն է ընտրում խոսակցության լեզուն՝ այն հարմարեցնելով վարորդի և ուղևորի շփման ընդհանուր լեզվին։ Yandex-ի նոր հնարավորությունը օգտակար կլինի հատկապես ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին, քանի որ Ռուսաստնը հյուրընկալում է մեծ թվով զբոսաշրջիկների։ Նոր գործառույթը կօգնի, որպեսզի վարորդը կենտրոնանա ճանապարի վրա՝ չշեղվլով դրա ընթացքից։