Թողարկվել են աշխարհի խաղերին նվիրված iPhone–ի պատյաններ

Աքսեսուարների արտադրությամբ զբաղվող Speck  ընկերությունը iPhone  8, 8 Plus և iPhone X մոդելներ համար հատուկ պատյաններ է թողարկել` ֆուտբոլի աշխարհի խաղերին ըդնառաջ։

Շարքն ստցաել է Presidio Grip World Edition  անվանումը։ Պատյանները ներկայացված են Աշխարհի առաջնությանը մասնակցող երկրների դրոշի գույների ներքո։ Իսկ ահա խաղերի այս տարվա կազմակերպիչ Ռուսաստանի դրոշի գույներով պատյաններ չեն արտադրվել։

Բացի գեղեցիկ ու գունավոր արտաքինից, պատյանները նաև բավական դիմացկուն են։

Speck–ը հատուկ փորձություն է կազմակերպել և պատյանով սմարթֆոնները վայր են գցել  3 մետր բարձրությունից։ Սմարթֆոններին ոչինչ չի պատահել։

iPhone X և iPhone 8 մոդելների համար նախատեսված պատյանների գինը  39,95 դոլար է, իսկ  iPhone 8 Plus–ը` 5 դոլարով թանկ։