Հարավային Կորեայում վերսկսել են 2009 թվականին թողարկված հեռախոսի վաճառքը

Հարավային Կորեայում սկսել են նորից վաճառել 2009 թվականին թողարկված հեռախոսները`  iPhone 3GS-երը։

Ինչպես հաղորդում է The Verge-ը սմարթֆոնները շուկա դուրս բերելու պատճառը պահեստում դրա կուտակումներն են եղել։ Հեռախոսի նոր գինը  41 դոլար է, այն վաճառվում է առանց պայմանագրի: Պահեստում երկար մնալու պատճառով վաճառվելուց առաջ դրանք փորձարկվում են, որպեսզի ստուգվի մարտկոցների աշխատունակությունը: Անգամ աշխատելու դեպքում հեռախոսը չի կարողանա գործարկել Apple-ի բազմաթիվ հավելվածներ, այն օգտագործում է սովորական չափերի SIM քարտ: Սմարթֆոնը լավ տարբերակ կլինի այն մարդկանց համար, որոնք հեռախոսն օգտագործում են միայն զանգահարելու համար:

Հիշեցնենք, որ հեռախոսը թողարկվել է 2009 թվականին, դրա ամենաթանկ մոդելն արդեր  299 դոլար: