AliExpress–ը որոշել է այլևս չհամագործակցել Ռուսաստանի փոստային ծառայության հետ և ռուսաստանաբնակ օգտատերերի համար ստեղծել է հատուկ ինքնականչող կետեր։ Այս մասին հայտնում է Коммерсантъ–ը։
Կետերը կհայտնվեն Ռուսաստանի ավելի քան 100 քաղաքում, որոնց բնակչության թիվն անցնում է 300 հազարից։ Սեփական բրենդերը AliExpress–ը չի ներկայացնի` ընկերությունը պատրաստվում է օգտագործել մյուս ընկերությունների ծառայությունները։
Ռուսաստանաբնակները կարող են իրենց պատվերները վերցնել Qiwi, PickPoint և Pulse Express կենտրոններից, ինչպես նաև Ростелекома և Tele2 կենտրոններից։
Նոր համակարգը կներդրվի հունիսի 19–ից։ Օգտատերերը իրենց պատվերները կստանան 8–15 օրվա ընթացքում։