Apple–ը պատրաստվում է էժան iPhone–ներ թողարկել

Հարավկորեական աղբյուրների համաձայն Apple–ը Կորեայում գործող մատակարարներից ցանկացել է ստանալ հավասար թվով OLED և LCD էկրաններ իր նոր թողարկվելիք սմարթֆոնների համար։ Հիմա հայտնում են, որ ընկերության որոշումները փոխվել են և նա պատրաստվում է ավելի շատ սմարթֆոն թողարկել LCD էկրաններով։

Ինչպես հայտնի է, այս աշուն ամերիկյան բրենդը պատրաստվում է թողարկել միանգամից երեք նոր  iPhone մոդել։

Ամենամատչելի  iPhone–ը  կունենա  6,1 դյույմանոց LCD էկրան։ Մյուս երկու տարբերակները կզինվեն OLED էկրաններով։  Առաջին մոդելի արժեքը մոտ 600–700 դոլար կլինի, իսկ OLED էկրանով տարբերակներինը` 800–900 դոլար։