Տեխնոբրենդ. Nintendo-ի ստեղծման պատմությունը

Անվանումը ՝Nintendo Company

Ստեղծման տարեթիվը՝ 1889 թվական

Գտնվելու վայրը՝ Չինաստան, Կիոտո

Արտադրանքը՝ խաղային սարքավորումներ, վիդեոխաղեր

Կայքը՝ nintendo.com

 

Nintendo ընկերությունը ծանոթ է գրեթե յուրաքանչյուրին, ով քիչ թե շատ հետաքրքրվում է խաղային կցորդներով ու տեսախաղերով։ Գեյմերներին այդքան  խաղ ու խաղային համակարգիչներ «նվիրած» ընկերության պատմությունը սկսվել է շուրջ 100 տարի առաջ։

Առաջին քայլերն ու հաջողությունը

Nintendo  ընկերությունը հիմնադրվել է 1889 թվականին։ Իհարկե այլ անվամբ՝ Մարուֆուկու։ Խաղային քարտերով զբաղվող ընկերությունը հիմնադրեց Ֆուսաձիրո Յամաուտին։ Մեզ հայտնի Nintendo անվանումը  ընկերությունը ստացավ 1963 թվականին։

Դեռ այն ժամանակից չինական նորաստեղծ ընկերությունը տարբերվում էր նմանատիպ այլ ընկերություններից։ Չինական արտադրանք ասելով, դեռ այն ժամանակ էլ, մարդիկ պատկերացնում էին անորակ, շուտ վնասվող կամ կոտրվող ապրանքներ։ Բայց․․․ ոչ այս դեպքում։ Միակ ընկերությունն էր, որը իսկապես արտադրում էր որակյալ ու դիմացկուն քարտեր։ Եվ,  որակի շորհիվ էլ կարճ ժամանակում իր տեղը գտավ տեղական շուկայում։

Չհաջողված փորձերն ու նորի փնտրտուքները:

1950-ականներին  Nintendo-ն գլխավորեց հիմնադրի թոռը՝ ՀԻրոշի Յամաուտին։  Նա ընկերության առաջին ղեկավարն էր, որը հասկացավ գովազդի կարևորությունը։ Եվ պայմանագիր կնքելով Disney հանրահայտ ընկերության հետ թույլտվություն ստացավ Disney-ի հայտնի կերպարներին օգտագործել խաղերի գովազդային հոլովակներում։ Բնականաբար, գովազդն իր գործն արեց և պատանիները տեսնելով իրենց սիրելի հերոսներին, սկսեցին հետաքրքվել նաև ընկերության խաղերով։  Ընկերությունը նաև հայտնի դարձավ Չինաստանի սահմաններից դուրս։ Ոգևորվելով հաջողությամբ, Հիրոշին որոշեց ընկերությունը զարգացնել նաև մեկ այլ ուղղությամբ, և հայտնվեցին Nintendo հեռուստատեսությունը և տաքսի ծառայությունը։ Բայց դրանք երկար կյանք չունեցան։ Ավելին՝ ընկերությունը կանգնեց սնանկության եզրին։ Ընկերության համար փրկօղակ եղավ երիտասարդ ինժեներ Հանփեյ Յոկոյի ստեղծած մեխանիկական ձեռքն ու բեյսբոլի գնդակը նետող մեխանիկական սարքը։ Նրանք ոչ միայն ձեռք բերեցին դրանք, այլ սկսեցին մեխանիկական խաղալիքների սեփական արտադրությունը։ Այս քայլն ընկերությանը վերադարձրեց երբեմնի համբավը։

Սուպեր Մարիոյի ստեղծումը

1980 թվականին Nintendo-ն վերջապես մասնաճյուղ հիմնեց Միացյալ նահանգներում։ Իսկ 1981-ին ստեղծվեց շատերիս սիրելի Սուպեր  Մարիո Խաղը։

Կերպարն առաջին անգամ հայտնվեց Դանքի Կոնգ  կցորդի խաղում՝ որպես գլխավոր հերոսի եղբայր։ Երևի Սուպեր Մարիոն այդպես էլ կմնար երկրորդական դերում և մենք չէինք վայելի խաղը, եթե Universal ընկերությունը դատական գործ չսկսեր Nintendo-ի դեմ՝ Դանքի Կոնգ անունը համարելով նման «Կինգ Կոնգ» ֆիլմի անվանը։ Իհարկե, ֆիլմարտադրող ընկերությունը չհաղթեց, բայց լավ գովազդ ապահովեց Nintendo-ի համար։ Մարիոն դարձավ առանձին  խաղային կերպար և այսպես հիմք դրվեց խաղային սերիաների ստեղծմանը։

Մեր օրերն ու նոր հնարավորությունները

Nintendo-ի պատմության մեջ 1950-ականներից հետո հեղափոխական տարիներ են համարվում 2000-ականները, երբ ընկերությունը գլխավորեց Սատորու Իվատան։ Հենց նրա շնորհիվ էլ Nintendo-ն էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը համաշխարհային շուկայում։

Նրա ղեկավարության ընթացքում թողարկվեց գեյմերների սիրելի ԴԻԷս խաղային կցորդը, որին հաջորդեց կրկին սիրված VII։ Ու չնայած շուկայում կան արժանի մրցակիցներ, բայց Նինթենդոն իր խաղային կցորդներով ու խաղերով շարունակում է զբաղեցնել առաջատարի դիրքը, ինչը հուշում է, որ 125 տարվա պատմությունը դեռ շարունակվում է։