Միանգամից մի քանի վերլուծաբան հաշվետվություն են ներկայացրել, որտեղ արձանագրել են Samsung Galaxy S9 սմարթֆոնների վաճառքի ցուցանիշի անկում: Սմարթֆոնն ունի ամենացածր պահանջարկը ընկերության պատմության մեջ:
Դեռևս վաճառքի անտիռեկորդի տիտղոսը պատկանում է 2012-ին թողարկված Galaxy S3-ին: Ընկերությունը վաճառել է մոտ 30 միլիոն սմարթֆոն, ինչը ծիծաղելի թիվ է հարավկորեական հսկայի համար:
Չնայած տարեսկզբի լավ մեկնարկին, 2018-ի երկրորդ հատվածում սմարթֆոնի վաճառքի տեպն ընկել է:
Deutsche Bank-ի վերլուծաբան Հան Սին Հունը նշել է, որ սմարթֆոնի վաճառոքի ցածր ցուցանիշներըւ ստիպել են ընկերությանը ցածրացնել սմարթֆոնների նախնական արժեքը: Հենց սա էլ ընկերության ֆինանսական կորուստների պատճառն է դարձել:
Ամենայն հավանականությամբ հարավկորեական հսկայի այս տարվա շահույթը 830 միլիոն դոլարով պակաս կլինի նախորդ տարիների համեմատ: