Վերջերս Facebook Messenger-ում գործարկվել էր կայուն գովազդային հայտարարությունների տեխնոլոգիան։ Դրանք հայտնվում էին չաթերի` զրուցարանների միջև։ Ընկերությունը պատրաստվում է դրանք փոխարինել տեսագովազդներով։
Գովազդային հոլովակները կհայտնվեն ընտանիքի անդամների կամ հարազատ մարդկանց հաղորդագրություններից հետո: Տեսագովազդը անջատել կամ ժամանակավորապես կանգնեցնել հնարավոր չի լինի:
Սպասվում է, որ գովազդի նոր ձևաչափը Android և iOS հեռախոսներում արդեն հունիսի 26-ից հասանելի կլինի: