Nividia–ն արհեստական բանականությանը սովորեցրել է դանդաղեցնել տեսանյութերը

Nvidia ընկերության ներկայացուցիչները հատուկ տեխնոլոգիա են մշակել, որը թույլ կտա ալգորիթմնրին դանդաղեցնել տեսահոլովակները։

Ոչ իրական slow motion ստեղծելու համար  պարզապես հարակից առարկաների դիրքը փոփոխելով չի ստացվի։ 30 կադրից 240 դանդաղեցրած տարբերակը ստանալու համար ալգորիթը պետք է ուսումնասիրի 210 միջկադրային տարածք։

Ալգորիթմին ճիշտ դանդաղեցման «արվեստը» սովորեցնելու համար  Nvidia–ի մասնագետները ուսումնասիրել են 11 հազար հոլովակ, որոնք ձայնագրված են եղել 240 կադր մեկ վայրկյանում։

Nvidia–ն դեռ չի պլանավորում նորույթը շուկա դուրս բերել։