Android օգտատերերը պարբերաբար օֆլայն տարբերակով հավելվածներ են ներբեռնում APK ֆայլերով։ Պատճառները տարբեր են` օրինակ` ինտերնետ կապի դանդաղ լինելը։
Ամեն դեպքում օգտատերերը տուժում են։ Բայց շուտով իրավիճակը կփոխվի։ Կողմնակի աղբյուրներից ներբեռնված հավելվածները հաճախ իրենց մեջ վիրուսներ են պարունակում և գումարած դրան` թարմացումներ չեն ստանում։ Ընկերությունը որոշել է շտկել իրավիճակը։ Մոտ ժամանակներս ընկերությունը APK հավելվածների համար անվտանգության համակարգ կթողարկի, ինչի շնորհիվ ոչ ապահով աղբյուրներից ներբեռնված հավելվածները կունենան ապահովության նույն աստիճանը, ինչ Google Play–ում։
Google–ը կկարողանա ստուգել վիրուսների առկայությունն անգամ առանց ինտերնետ կապի։