Visa և MasterCard վճարային քարտերը հնարավոր է շուտով ունենան մատնահետքի սքաների հնարավորություն։ Այժմ այս գործառույթը թեստավորման փուլում է։ Ըստ վերլուծաբանների՝ նոր գործառույթը կուժեղացնի անվտանգությունը և վճարումներ իրականացնելիս` օգտատերը կիբերհանցագործության զոհ չի դառնա։ Թե երբ նոր գործառույթը պաշտոնապես հասանելի կլինի, դեռևս հայտնի չէ։ Ինչպես հաղորդվում է, գործարք իրականացնելիս քարտապանն այլևս կարիք չի ունենա հավաքել իր պին կոդը, փոխարենը՝ նա կարող է մատը տեղադրել համապատասխան սքաների վրա։
Սակայն բանկերի շրջանում կան կասկածներ, որ այս տարբերակը կարող է քարտապաններին չգոհացնել՝ դրանց բարձր արժեքի համար։ Նախորդ տարիներին չիպով քարտերի թողարկման համար ծախսվել է ավելի քան 1 մլրդ դոլար, իսկ նոր տարբերակը կարժենա ավելի շատ։