ԱՄՆ-ն ցանկանում է Երկիրը պաշտպանել կործանարար աստերոիդներից

ԱՄՆ կառավարությունը սկսել է ակտիվ աշխատել Երկիր մոլորակը աստերոիդներից փրկելու ուղղությամբ։ Հնարավոր է` այդ աստերոիդները  ոչնչացնեն ամբողջ տարածաշրջանը կամ նույնիսկ մայրցամաքները, հաղորդում է AP-ն:

Գիտության և տեխնիկայիի ազգային խորհուրդը հրապարակել է աստերոիդների հայտնաբերման բարելավման մասին զեկույց: NASA-ի մոլորակային պաշտպանության աշխատակից Լինդլի Ջոնսոնը հայտարարել է, որ գիտնականները հայտնաբերել են երկրագնդի շուրջը գտնվող օբյեկտների 95 տոկոսը: Սակայն, անհրաժեշտ է բացահայտել 5 տոկոսը և ավելի փոքր աստերոիդները, որոնք դեռ կարող են մեծ վնաս հասցնել: