ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Primed Mind — Mindset Coach
Գինը` 2.99$ – անվճար
Հավելվածը անհատական մարզիչ է։ Հիպնոթերապիայի միջոցով կօգնի հասնել ձեր բոլոև երազանքներին ու նպատակներին։ Հավելվածն իր մեջ պարունակում է 200–ից ավել ձայնային ֆայլեր, որոնք կօգնեն հասնել նպատակին։
Dumber League
Գինը` 2.99$ – անվճար
Կտրվեք աշխարհի խաղերից, և ձեր ուժերը փորձեք վիրտուալ դաշտում` խաղալով ֆուտբոլ։ Այստեղ դուք կարող եք ընտրել ձեր ցանկացած թիմը։ Խաղն ունի տարբեր ձևաչափեր` կարող եք խաղալ և առանձին և մրցակիցների հետ։
Bitcoin Convert
Գինը` 1.99$ – անվճար
Պարզեք, թե ինչ տատանումներ են լինում կրիպտոարժույթի շուկայում այս հավելվածի միջոցով։ հավելվածը կզգուշացնի, թե երբ է ընկնում արժեքը կամ բարձրանում։