Facebook–ը կարևոր որոշում է կատարել և պատրատսվում է իր մոբայլ հավելվածներում նոր տեխնոլոգիա ներդնել, որը կօգնի խնայել օգտատիրոջ ժամանակը։ Նոր տեխնոլոգիայի շնորհիվ կարելի է անգամ ժամանակային սահմանափակում մտցնել։
Նոր հնարավորությունն առաջինը բացահայտել է բոստոնցի օգտատեր Ջեյն Վոնգը։
Ահա այսպիսի տեսք ունի նոր տեխնոլոգիան Android հավելվածում։
Սքրինշոթերից պարզ է դառնում, որ հավելվածը ցուցադրում է անցկացրած ժամանակը և թույլ է տալիս կարգավորել ստացվող ծանուցումները։ Օգտատերը իր բավահայտման մասին պատմել է Instagram–ում, որը նույնպես պատկանում է Facebook–ին։
Սոցցանցի ներկայացուցիչները հաստատել են շրջանառվող լուրերը TechCrunch–ի միջոցով։
«Մենք մշտապես աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի մարդիկ ավելի նպատակային ու օգտակար անցկացնեն ժամանակը Facebook–ում»,–ասել է ներկայացուցիչը։
Նման գործառույթներ արդեն ներդրել է իր սմարթֆոններում հայտնի ամերիկյան ընկերությունը` Apple–ը։
Առողջության վրա տեխնոլոգիաների ազդեցության մասին դեռ վաղուց է խոսվում։ Վերջին շրջանում այդ հարցը սկսել է անհանգստացնել շատերին և խոշոր ընկերություններն արդեն սկսել են մտածել հարցին լուծում տալու ուղղությամբ։
Նման գործառույթ կա արդեն Instagram—ում, Apple–ի գաջեթներում։