Այն բանից հետո, երբ Մեթյու Հիքին սոցցանցում կիսվել էր տեսահոլովակով, որտեղ ցուցադրված էր, թե ինչպես է «կոտրում» iPhone–ը, Apple–ը շտապեց հայտարարել, որ դա աշխատող տարբերակ չէ։ Ավելին` ընկերության աշխատակիցները հայտարարեցին, որ Հիքիի գործունեությունը և հայտրարարությունները սև բիծ են ստեղծում ընկերության հեղինակության վրա։
«Ցանցում հայտնված իբրև չէ iPhone «կոտրելու» լուրը կեղծ է, ոչ մեկն ի վիճակի չէ շրջանցել iPhone–ի պաշտպանության համակարգը։ Դա ուղղակի թվացյալ է և ոչ ճիշտ թեստավորման արդյունք»,– հայրտարարել է Apple–ը։ Իսկ այս պատմության մեջ ամենահետաքրիրն այն է, որ Apple–ն անգամ ստիպված չեղավ ապացուցել իր ճշմարտացիությունը։ Մեթյուն էլ հայտարարել է, որ իսկապես` iPhone կոտրելը պահական է եղել։
Չնայած այս ամենին, ընկերությունը շարունակում է ուժեղացնել իր սմարթֆոնների պաշտպանության համակարգը։