Facebook-ի նեյրոցանցը ձայնագրությամբ գուշակել է երաժշտի շարժումները (տեսանյութ)

People are silhouetted as they pose with laptops in front of a screen projected with a Facebook logo, in this picture illustration taken in Zenica October 29, 2014. Facebook Inc warned on Tuesday of a dramatic increase in spending in 2015 and projected a slowdown in revenue growth this quarter, slicing a tenth off its market value. Facebook shares fell 7.7 percent in premarket trading the day after the social network announced an increase in spending in 2015 and projected a slowdown in revenue growth this quarter. REUTERS/Dado Ruvic (BOSNIA AND HERZEGOVINABUSINESS LOGO - Tags: BUSINESS SCIENCE TECHNOLOGY LOGO TPX IMAGES OF THE DAY)

Facebook-ը նոր նեյրոցանց է ստեղծել, որը միայն երաժշտությունը լսելով կարողանում է ցուցադրել  երաժշտի շարժումները:

Համակարգը լսում է երաժշտությունը և իրական ժամանակում ներկայացնում հնարավոր շարժումները`այդպիսով սովորեցնելով ճիշտ նվագել:

Գաղափարը ներկայացվել է Conference on Computer Vision and Pattern Recognition (CVPR)-ում։ Հեղինակները կարծում են, որ այս այն  կարող է օգտակար լինել երաժշտական գործիքներով նվագել սովորողների համար: Ըստ նրանց,  օնլայն ուսուցչին վիրտուալ   հարթակ բերելը կնպաստի երաժշտությունն ավելի արագ սովորելուն:

Որպես տվյալների շտեմարան՝ համակարգի հեղինակներն օգտագործել են համացանցում հասանելի տեսագրություններ, որտեղ երաժիշտները նվագում են՝ առանց խմբի ուղեկցության: Դաշնամուրի համար հավաքագրվել է 3.6 ժամ տեսանյութ, իսկ ջութակի համար՝ 4.4 ժամ: Տեսագրությունների յուրաքանչյուր կադրում նեյրոցանցը որոշել է, թե որտեղ է երաժշտի ձեռքը, ինչպես է փոխվում դրա շարժումը, ինչպես են դասավորված երաժշտի մատները: