Beeline–ն իր օգտատերերի տվյալները վաճառել է գովազդային ընկերությանը

Հեռախոսակապի օպերատոր Beeline–ը իր օգտատերերի տվյալները վաճառել է  Gazprom-Media Digital ըներությանը։ Այս մասին հայտնում է «Коммерсантъ» պարբերականը։ 

Gazprom-Media Digital-ը ստացած տեղեկատվությունն օգտագործելու է սպառողների հետաքրքրություններին համապատասխան մոբայլ գովազդ ստեղծելու համար։

Նման գովազդ ստեղծելը մի քանի անգամ ավելի թանկ արժի, քան սովորական գովազդը։ Ընկերության ծառայություններով արդեն հետաքրքվել է Volvo ընկերությունը։

Beeline–ն առաջին մոբայլ օպերատորը չէ, որ վաճառել է օգտատերերի տվյակները գովազդային գործակալություններին կամ ընկերություններին։ Նախկինում տվյալներ են վաճառել «Мегафон», МТС և Tele2 ընկերությունները։