Apple-ը 2019 թվականին նոր ականջակալներ կթողարկի

Նոր AirPods-ը կունենա մի շարք գործառույթներ՝ անձրեւից և  քրտինքից անջրանցիկ պաշտպանության, աղմուկի նվազեցման հնարավորություն, ինչպես նաև  iPhone-ից մեծ հեռավորության վրա աշխատելու ունակություն:

Նոր ականջակալները ավելի թանկ կլինեն, քան  ներկայիս տարբերակները, որոնց արժեքը 159 դոլար է: AirPods-ի ներկայիս տարբերակը կթարմացվի 2018-ի վերջում և կունենա Siri ձայնային օգնականի հնարավորություն: Այն հնարավոր կլինի ակտիվացնել առանց ձեռքերի: