Մալազիայում, սմարթֆոնի պայթյունի հետևանքով, հերթական մահացու դեպքն է գրանցվել:
Ferra-ի փոխանցմամբ, մալազիացի գործարար Նազրին Հասանը գիշերը քնած է եղել իր ննջասենյակում, իսկ հեռախոսը դրված է եղել լիցքավորման: Երկար լիցքավորվելու պատճառով հեռախոսը պայթել է և մահացու վնաս հասցրել Հասանին: Պայթյունի հետևանքով այրվել է նաև ներքնակը: Բռնկման արդյունքում, ցավոք, օգտատերը մահացել է:
Զոհի հարազատները հայտնել են, որ նա ունեցել է Huawei և Samsung ընկերություններին պատկանող հեռախոսներ և առայժմ պարզ չէ՝ որն է պայթել: