Microsoft ընկերությունը սկսում է թարմացումների թողարկում Office 365-ի օգտվողներիի ինտերֆեյսի համար։ Հիմնական նպատակն է՝ դարձնել այն ավելի պարզ և հասանելի օգտվողների ավելի լայն շրջանակի համար։ Թարմացումները կվերաբերվեն Word, Excel, PowerPoint, OneNote և Outlook հավելվածներին։
Առաջիկա մի քանի ամսում Microsoft-ը կթողարկի օգտվողի ինտերֆեյսի թարմացումներ Office 365 գործնական փաթեթի առավել հայտնի հավելվածների համար։ Մշակողները պլանավորում են դարձնել այն ավելի պարզ և արդյունավետ։ Նախքան թարմացումների ամբողջական ներդրումը, դրանք կանցնեն ստուգումների և փորձարկումների մի քանի փուլ։
Պարզեցված գոտի։ Գոտու թարմացված տարբերակը պետք է օգնի օգտվողներին կենտրոնանալ ընթացիկ խնդիրների վրա և հեշտությամբ կազմակերպել համատեղ աշխատանքը։ Նրանց՝ ում անհրաժեշտ կլինեն ավելի շատ հրահանգներ էկրանի վրա, նախկինի նման կարող են բացել գոտին դասական, եռաշար տեսքով։ Առաջին հավելվածը, որը կստանա նոր տարր, կդառնա Word-ի զննիչային տարբերակը։ Հաջորդը կլինի Outlook Windows-ի համար հավելվածը — հավելվածում գոտու հեշտացված տարբերակը կհայտնվի նախնական գնահատման ծրագրի մի շարք մասնակիցների համար հուլիսին։ Windows-ի Word, Excel և PowerPoint հավելվածներն ապահովում են գործառույթների ամենալայն և հզոր հավաքածու։ Դրանք սովորաբար նախընտրում են այն օգտվողները, որոնց անհրաժեշտ են առավելագույն հնարավորություններ։ Այնուհետև Microsoft-ը պլանավորում է կազմել փոփոխությունների վերաբերյալ օգտվողների կարծիքի մեծամասշտաբ բազա, որոնք վերջիններս կցանկանային տեսնել Excel և PowerPoint հավելվածներում։ Ստացված արդյունքները կօգնեն մշակողներին ընտրել Office 365-ի այս բաղադրիչների թարմացման ռազմավարությունը։
Նոր գույներ և նշաններ։ Հավելվածներում կսկսեն հայտնվել նոր գույներ և ընդլայնվող գծապատկերներով նշաններ, որոնք ցանկացած չափսի էկանի վրա կունենան վառ և հստակ տեսք։ Այս փոփոխությունները միտված են ոչ միայն օգտվողի ինտերֆեյսի արդիացմանը, այլև սահմանափակ հնարավորություններով անհատների համար այն առավել հարմարավետ դարձնելուն։ Նախ և առաջ թարմացումները կվերաբերվեն Word-ի զննիչային տարբերակին, այնուհետև՝ Windows-ի հավելվածներ Word-ին, Excel-ին և PowerPoint-ին։ 2018 թվականի օգոստոսին կսկսվի փոփոխությունների իրականացումը Outlook-ում և Mac-ում։
Որոնում։ Թարմացված ինտերֆեյսում որոնումը թույլ կտա գտնել հրահանգներ, մարդկանց և բովանդակություն։ Zero Query Search տեխնոլոգիան գուշակում է օգտվողների հարցումները․ բավական է տեղակայել նշորդը որոնման դաշտում և կարելի է տեսնել պատրաստի առաջարկություններ՝ ստացված արհեստական ինտելեկտի և Microsoft Graph-ի շնորհիվ։ Այս գործառույթն արդեն իսկ հիմա հասանելի է Office.com, SharePoint Online և Outlook-ի բջջային հավելվածի առևտրային տարբերակների համար։
«Այսօր աշխատանքը դառնում է ավելի թիմային․ շատ խնդիրներ աշխատակիցները լուծում են գործընկերների հետ համատեղ։ Դրա հետ մեկտեղ մենք ավելի ու ավելի քիչ են սահմանափակված տեղի և ժամանակի շրջանակով․ կարելի է աշխատել ցանկացած վայրում, օրվա և գիշերվա ցանկացած ժամի։ Մեր խնդիրն է՝ դարձնել Office 365-ը համընդհանուր գործիք, որը կհամապատասխանի օգտվողների լայն շրջանակի պահանջներին»,- մեկնաբանում է Ջարեդ Սպատարոն (Jared Spataro), Office-ի և Windows-ի մարկետինգի գծով կորպորատիվ փոխնախագահը։
Դիզայնի նախնական մշակման համար թիմը սերտորեն համագործակցել է հաճախորդների հետ։ Մասնագետները հավաքում էին տվյալներ, թե ինչպես էին օգտվողներն աշխատում հավելվածի հետ, և մշակում էին նոր գաղափարների փորձարկման նախատիպեր։ Հետագայում, երբ գործնական փաթեթի միջերեսն ամբողջովին կթարմացվի, օգտվողները մկնիկի մեկ սեղմումով դեռևս կարող են վերադառնալ դասական տարբերակին։