WhatsApp–ում կեղծ նամակներ ստանալու պատճառով Հնդկաստանի մի քանի գյուղի բնակիչներ ծեծել են անմեղ մարդկանց։ Այս մասին հայտնում է Reuters–ը։
Մադհյա–Փրադեշ համայնքի մի քանի բնակիչ նամակ են ստացել, որում ասվում էր, որ շրջակայքում 500 մարդուց բաղկացած խումբ է շրջում, որոնք, ձևանալով մուրացկաններ, սպանում են մարդկանց ու օրգանները վաճառում։ Նամակի հեղինակները նաև հորդորել են կիսվել տեղեկատվությամբ հարազատների ու բարեկամների հետ։ Կեղծ նորություններին հավատալով` շատերը թափառական կամ մուրացկան տեսնելիս, ծեծի են ենթարկել վերջիններիս։
Ոստիկանությունն արագ պարզել է, թե ովքեր են նման մեսիջներ ուղարկում և ձերբակալել են երեք տղամարդու։