«Apple–ի գլխավոր տնօրենի պաշտոնը արտոնություն է, որը պատահում է կյանքում մեկ անգամ». Թիմ Քուկ

Հունիսի 25–26–ը Սան Ֆրանցիսկոյում կայացած ամենամյա  Fortune CEO բիզնես կոնֆերանսի ժամանակ Apple–ի ներկայիս ղեկավարը իր ելույթում նշել է, որ Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնը արտոնություն է, որը կյանքում մեկ անգամ է տրվում։

Apple–ի ղեկավարը կարծում է, որ բացի կոմերցիոն նպատակներից ընկերությունն աշխատանքի ևս 5 ճյուղ ունի` կրթություն, գաղտնիություն, մարդու իրավունք, շրջակա միջավայր և էմիգրացիա։

Թիմ Քուկը համաձայն չէ այն մտքի հետ, որ գլխավոր տնօրենը պետք է կենտրոնանա բացառապես կոմերցիան հարցերի վրա և ժամանակ չվատնի սոցիալական ոլորտի վրա։ Ըստ նրա, յուրաքանչյուր մարդ, ով զբաղեցնում է Apple–ի ղեկավարի պաշտոնը չի կարող անտարբեր մնալ գլոբալ հարցերի նկատմամբ։

Քուկն ասել է, որ ընկերությունն առաջին հերթին մարդիկեն, որոնք ունեն արժեքներ։ Սա նշանակում է, որ ընկերությունը պետք է սատարի նրանց։

Օրինակ` էմիգրացիայի հարցերը շատ կարևոր են ընկերության համար և ընկերությունը ակտիվորեն պաշտպանում է էմիգրանտների իրավունքները։ Թիմ Քուկը նաև մտահոգված է վիրտուալ կախվածության հարցով։ Նա հայտնել է, թե ինչ ջանքեր է գործադրում ընկերությունն այս հարցերը լուծելու համար։

«Կարծում եմ` պարզ է դարձել, որ մեզնից շատերը ժամանակ են անցկացնում իրենց գաջեթներով, այն էլ` շատ ժամանակ։ Փորձեցինք հասկանալ, թե ինչպես կարող ենք պայքարել դրա դեմ։ Մենք չենք ցանկանում, որպեսզի նրանք չարաշահեն մեր գաջեթները, այլ ցանանում ենք, որ ունենան այն, ինչ երբևէ չեն ունեցել»։

Ըստ Քուկի,  iOS 12–ում Screen Time–ի հայտնվելը կօգնի օգտատերերին հաղթահարել այս կախվածությունը։

Խոսելով Apple–ի ապագայի մասին, Քուկը նշեց, որ բոլոր նախագծերը երկարաժամկետ են։