Apple-ը թարմացրել է iTunes Remote հավելվածը

iTunes-ում երաժշտության կառավարման գործառույթը նոր հնարավորություններ է ստացել:

iTunes Remote-ի գլխավոր առանձնահատկությունը ամբողջապես փոփոխված դիզայնն է, որի շնորհիվ այն ստացել է թարմ տեսք և համատասխանում է արդեն ընկերության նոր ստանդարտներին:  Այն նաև համապատասխանում է iPhone X-ին:

Վիզուալ փոփոխություններից բացի այստեղ նաև սխալների շտկում են կատարել: Այժմ տեխնոլոգիան ունի նոր օպերացիոն համակարգերի հետ սինքրոնացվելու հնարավորություն:

iTunes Remote-ը տեխնոլոգիա է, որով կարելի է  iPhone-ի և iPad-ի միջոցով կարգավորել խաղարկվող երաժշտությունը: Սրա միջոցով կարելի է նաև խաղարկել  AirPlay-ը: