Brand Finance-ի ամենաթանկ բրենդների վարկանիշային աղյուսակում այս տարի Apple–ը զիջել է իր առաջատարի դիրքերը։
Այս տարի Amazon-ն առաջ է անցել «խնձորային» բրենդից: Առաջատարների եռյակը գլխավորում են Amazon-ը (150,8 մլրդ դոլար, տարեկան աճը կազմել է 42%), Apple-ը (146,3 մլրդ դոլար, +37%) և Google-ը (120,9 մլրդ դոլար, +10%):
Իսկ ահա կապիտալիզացիայի չափով Apple-ը դեռ գերազանցում է Amazon-ին: Apple-ը գնահատվում է 908,8 մլրդ դոլար, իսկ ամենախոշոր վաճառողը՝ 816,2 մլրդ:
Brand Finance ընկերությունը, բրենդի արժեքը որոշելիս, հաշվի է առնում ճանաչելիությունը, գնորդների հավատարմությունը, մարքեթինգին հատկացվող միջոցների ծավալը և մի շարք այլ ցուցիչներ: