Պատմության մեջ առաջին անգամ գիտնականները ինսուլինի հաբեր են ստեղծել

Կալիֆոռնիայի և Բոստոնի բժիշկներն ստեղծել են ինսուլինի հաբեր, որոնք կարող են «դիմանալ» ստամոքսով «ճամփորդությանը» և անհրաժեշտ քանակի հորմոն հասցնել շաքարախտով հիվանդին: Հաբերի մանրամասն նկարագրությունը հրապարակված է PNAS ամսագրում։

«Եթե պարզապես ինսուլին վերցնես և խմես, ապա դրա մոլեկուլներն ստիպված կլինեն վիթխարի զանգվածի արգելքներ հաղթահարել, նախքան կկարողանան ներթափանցել արյունատար անոթներ: Մենք ստեղծել են յուրատեսակ «շվեյցարական դանակ», որի մեջ ներառված են բոլոր անհրաժեշտ միջոցներն ինսուլինը «ապահով» տեղ հասցնելու համար»,- հայտարարել է Սամիր Միթրագոթրին Հարվարդից (ԱՄՆ):

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրության համաձայն՝ այսօր աշխարհում կա շաքարախտով հիվանդ մոտ   340 միլիոն մարդ:

Նրանց մեծ մասը հ օրական ինսուլինի երկու կամ նույնիսկ 5 – 6 ներարկում  է ընդունում՝ արյան շաքարի չափը կարգավորելու համար:  Միթրագոթրին և նրա գործընկերները հույս ուննե, որ իրենց  ստեղծած հաբերն կարճ ժամանակում կանցնեն կլինիկական փորձարկումների  և դեղատներում կհայտնվեն մոտ ապագայում։