Apple–ն ու Samsung–ը լուծել են iPhone–ի դիզայնը կրկնօրինակելու շուրջ ծագած 7-ամյա դատական վեճը

Apple Inc և Samsung Electronics կորպորացիաները լուծել են 7-ամյա դատական վեճը կորեական ընկերության կողմից iPhone սմարթֆոնի դիզայնը կրկնօրինակելու շուրջ, փոխանցում է  Gazeta–ն։ Նշվում է, որ կողմերը համաձայնագիր են կնքել Քալիֆորնիա նահանգի դատարանում։  Գործարքի մանրամասները չեն հրապարակվում։

Ավելի վաղ մայիսին Apple կորպորացիան դատարանի որոշմամբ Samsung–ից 539 մլն դոլար փոխհատուցում էր ստացել, իսկ մինչ այդ վճարվել էր ևս 399 մլն դոլար արտոնագրի իրավունքը խախտելու համար։

iPhone–ի արտոնագրի շուրջ վեճով կորեական ընկերությունը պետք է ամերիկյան այդ ընկերությանը վճարեր շուրջ 140 մլն դոլար։ Հստակ գումարի չափը հայտնի կդառնա համաձայնագրի հրապարակումից հետո։ Նախնական Samsung–ի ներկայացուցիչները համաձայնել են վճարել շուրջ 28 մլն դոլար։