Apple-ը աշխատում է նոր տեսակի սարքեր ստեղծելու ուղղությամբ: Դրանք նախատեսված են լինելու խուլ և կույր մարդկանց համար: Նորույթները կօգնեն նրանց ավելի արագ կոմնորոշվել և տեղաշարժվել փողոցում:
Ըստ արտոնագրի լուսանկարների, նոր տեխնոլոգիան խելացի հագուստի է նման: Դրա գլխավոր գործառույթը լինելու է շրջակա միջավայրի սքանավորումը, տեղանքի քարտեզագրումը, որից հետո դրանց տրամադրումը օգտատիրոջը:
Լուսանկարներից պարզ դարձել, որ նաև կլինի հատուկ ձեռքի հարմարանք, որը հնարավորություն կտա կապ հաստատել բաճկոնի հետ: Հնարավոր է՝ այդ հարմարանքի փոխարեն կիրառվեն նաև ընկերության արդեն գոյություն ունեցող գաջեթները՝ iPhone-ը կամ Apple Watch-ը: