Համացանցում հայտնվել են Google Pixel 3 և Google Pixel 3XL-ի լուսանկարները, որոնց շնորհանդեսը պետք է լինի այս տարվա հոկտեմբերին:
Նկարների համաձայն Google-ի նոր սերնդի սմարթֆոնը ավանդական դիզայն է ստացել: Սարքավորումը, ինչպես և նախկինում, կունենա մեկ հիմնական տեսախցիկ: Բայց առջևի տեսախցիկները կլինեն երկուսը:
Model Pixel 3-ը կստանա 5,4 դյույմանոց էկրան: Հեռախոսի չափերը 145,6×68,2×7,99 մմ:
Ենթադրվում է, որ Google Pixel 3 և Pixel 3 XL սմարթֆոնները հիմնված կլինեն Snapdragon 845 չիպսեթի վրա և կստանան նոր Android P.
Սմարթֆոնի պաշտոնական ներկայացումը կկայա 2018 թ. հոկտեմբերի 4-ին: