Չինաստանում ընթացող Mobile World Congress Shanghai 2018 ցուցահանդեսի շրջանակներում OnePlus ընկերության տնօրենը խոսել է հաջորդ տարի OnePlus-ի նոր մոդել ստեղխել, որը կունենա 5G ցանցի հնարավորություն։
Ամենայն հավանականությամբ այդ սմարթֆոնը կլինի OnePlus–ի 7-րդ սերունդը։ Ի դեպ, ընկերությունը վաղուց համագործակցում է Qualcomm-ի հետ։ Սմարթֆոնը կարող է ստանալ առանց շրջանակի էկրան, ինչպես նաև ներկառուցված մատնահետքի սքաներ և շարժական տեսախցիկ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն ենթադրվում է, որ OnePlus-ի սմարթֆոնների գնացուցակում կլինեն էժանացումներ։