Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 30)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Falling bolts

Գինը՝ 0.99$ – անվճար

Պետք է ոչնչացնել վերևից վայր ընկնող առարկաները։ Խաղի միջոցով կարելի է մարզել ճկունությունն ու արագ կողմնորոշվելու կարողությունը։ Այն իր մեջ ներառում է 30 տարբեր բարդության մակարդակներ։

Briefcase Pro

Գինը՝ 2.99$ – անվճար

Ֆայլերի մենեջեր, ֆայլեր, դրանց ստեղծումն այսուհետ հավաքված է մեկ վայրում։ Հավելվածն հնարավորություն ունի նաև սինքրոնացվել Dropbox, SkyDrive, Box և GoogleDrive ամպային տարածքների հետ։

Hitman Sniper 

Գինը՝ 0.99$ – անվճար

Դարձեք կարճ ժականակով գաղտնի գործակալ և լուծեք ձեր առջև դրված խնիրները։ Առաջադրանքները կատարելու համար հավելվածն առաջարկում է 17 տարբեր զենք։ Այստեղ ներառված է ավելի քան 150 առաջադրանք։