Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 2)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Spite & Malice HD

Գինը՝ 4.99$ – անվճար

Պետք է բաժանված խաղաքարտերով այնպես խաղալ, որ դրանք ամբողջությամբ «սպառվեն»։ Կհաղթանակեք այն դեպքում, եթե դուք  առաջինը սպառեք դրանց քանակը։ Այստեղ կարելի է խաղալ և՛ միայնակ, և՛ օնլայն` մրցակիցների հետ։

Ginkgo Dino

Գինը՝ 0.99$ – անվճար

Գրինկոն խաղ է, որն իր մեջ նաև պարունակում է հանրագիտարանային նյութեր։ Բացահայտեք դինոզավրերի աշխարհի գաղտնիքները Գինկոյի հետ։ Այստեղ կան 10 տարբեր կերպարներ, ում դուք կհանդիպեք արկածներ փնտրելու ճանապարհին։ Պետք է հաղթահարեք արգելքներն ու հասնեք վերջնական նպատակին։

Գինը՝ 4.99$ – անվճար

Քարտերով դասական  խաղի օնլայն տարբերակն է։ Այստեղ ներառված է 30 տարբեր մինի խաղեր, որոնց միավորում է 3 բարդ աշխարհ։