Գիտնականները գտել են ուղեղի քաղցկեղի զարգացումը կասեցնելու միջոցը

Դյուկի համալսարանի գիտնականները կարողացել են  երկարացնել ուղեղի ուռուցք ունեցող  հիվանդների կյանքը: Դրա համար նրանք օգտագործել են ծագումնաբանորեն վերափոխված պոլիվիրուս: Այդ մասին գրում էNew England Journal of Medicine պարբերականը։

Գլիոբլաստոման ուղեղի ոչ միայն ամենաագրեսիվ, այլ նաև  ամենատարածված ուռուցքներից մեկն է: Հիվանդության դեմ պայքարելիս կիրառում են քիմիաբուժություն, ճառագայթաբուժությունը և վիրահատական բուժում, սակայն  հիվանդները հազվադեպ են 15 -20 ամսից ավելի ապրում:

Բուժման նոր մեթոդի հետազոտությանը մասնակցել է 61 հիվանդ։ Բուժումն անցած հիվանդների 21 տոկոսը  ապրել է ավելի քան երեք տարի: Նույն հիվանդությամբ 104 մարդուց բաղկացած ստուգիչ խմբում, որոնք բուժվել են ստանդարտ մեթոդներով, կյանքի նման տևողություն է արձանագրել միայն 4 տոկոսը։