One Plus 6-ն արդեն հասանելի է կարմիր գույնով

Լուրեր էին պտտվում, որ  OnePlus-ը իր սմաթֆոնի համար շուտով կառաջարկի գունային այլ լուծումներ։ Երեկ  OnePlus-ը ներկայացրեց իր սմարթֆոնների 6–րդ սերնդի կարմիր տարբերակը, որը գնի առումով փոքր ինչ թանկ կլինի։

Red OnePlus 6-ը շարունակում է 5T-ի երբեմնի լավայի գույն ունեցող շարքը։ OnePlus 6 Red-ը հասանելի կլինի 8ԳԲ+128ԳԲ տարբերակով։ Սմարթֆոնը կունենա նաև 8 մգ օպերացիոն հիշողություն։ Վաճառքների մեկնարկը նախատեսված է հուլիսի 10-ից։ Գաջեթը կարժենա 579 դոլար։