Աստղագետ Երվանդ Թերզյանը կստանա NASA-ի մրցանակ

Կոռնելի համալսարանի պրոֆեսոր, աստղագետ Երվանդ Թերզյանը բացառիկ ծառայության համար արժանացել է NASA-ի մրցանակին: Սա NASA-ի  շնորհած ամենաբարձր պարգևն  է: Պարգևատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին և կցուցադրվի NASA TV-ի ուղիղ եթերով:

Ինչպես նշվում է NASA-ի հայտարարության մեջ, Երվանդ Թերզյանը իր կյանքը նվիրել է կրթությանը, հանրային ծառայությանը և գիտահետազոտական աշխատանքներին:

Թերզյանը հայտնի է աստղերի էվոլյուցիայի և հեռավոր գալակտիկաների միջև գազային ջրածնի հայտնաբերման բնագավառում իր հետազոտության համար, որը ցույց է տալիս անտեսանելի նյութի գոյությունը միջագալակտիկ տարածությունում: Նա 235 գիտական աշխատանքի հեղինակ է և 7 գրքի խմբագիր: