Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 3)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Cribbage HD 

Գինը՝ 4.99$ – անվճար

Գեյմերներին հայտնի խաղի օնլայն տարբերակն է: Խաղը ոչ միայն հնարավորություն է ռալիս ցուցադրել սեփական խաղային ընդունակությունները, այլև սովորել նոր հմտություններ: Այստեղ կարող եք խաղալ ինչպես անհատական խաղ, այնպես էլ թիմային և մրցակիցների հետ:

 

Dr. Panda Farm

Գինը՝ 2.99$ – անվճար

Օգնեք փոքրիկ պանդային խնամել իր ֆերման: Խաղում կսովորեք այն ամենն, ինչ կապված է ֆերմայի կյանքի հետ: Ձեր գլխավոր նպատակն է բերք ստանալ ֆերմայի տարածքից: Ինչքան շատ միավոր հավաքեք, այնքան կմեծացնեք ձեր տնտեսությունը:

Funnel

Գինը՝ 3.99$ – անվճար

Պարզեք, թե ինչ է կատարվում աշխարհում այս հավելվածի միջոցով: Այս հարթակում ներկայացված են BBC, NPR, VOA և  CBC լրատվականները: Հավելվածում նաև ֆոնային խաղարկության հնարավորություն կա: