Apple-ի հաշվարկով մինչև 2022թ. App Store-ի շոհույթը կաճի 75.7 մլրդ դոլարով

Apple-ը մինչև 2022 թվականը նախատեսել է App Store-ից իր շահույթները հասցնել   ւ 75.7 մլրդ դոլարի, ինչը 80%-ով ավելի կլինի 2017 թվականի համեմատ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

2017 թվականին App Store-ում օգտատերերի ծախսերը կազմել են 42.5 մլրդ դոլար, այս տարի ընկերությունը 53.1 մլրդ դոլարի ցուցանիշ է կանխատեսում: Apple-ը նաև հաղորդում է, որ App Store-ում օգտատերերը կրկնակի ավելի են վճարում, քան Google Play-ում՝ չնայած սարքերի ավելի փոքր քանակությանը:

Ներկայում App Store-ում ավելի քան 4.5 մլն հավելված կա, որոնցից համաշխարհային ծախսերի առումով առաջատարներն են Netflix-ը, Spotify-ն և Pandora Music-ը: