5 անվճար ծրագիր, որ պետք է լինի Windows-ում

  Google Chrome

Chrome-ը հիմա շատ տարածված է: Այն շատ թեթև է և արագ: Շատերի համար այս բրաուզերն առաջին բանն է, որ տեղադրում են նոր սարքավորման մեջ:

Առաջին հերթին, բրաուզերն ունի շատ օգտակար ընդլայնումներ, որոնք լրացնում են բրաուզերի գործառույթները:

Բացի այդ, բրաուզերը պարբերաբար թարմանում է ՝ համապատասխանեցվելով բոլոր նորագույն տեխոլոգիաներին: Այդ իսկ պատճառով Google Chrome-ն առաջին ծրագրերից է, որ պետք է օպերացիոն համակարգին:

  uTorrent 

Բրաուզերը նախատեսված չէ մեծ ծավալով ծրագրեր, տեսանյութեր և այլ ֆայլեր բեռնելու համար: Բեռնումը կարող է դադարել ցանկացած պահի: Բեռնման արագությունը ևս լավագույնը չի լինի: Այդ նպատակների համար կան այլ ծրագրեր, որոնք արագորեն ներբեռնում են ցանկացած չափի ֆայլեր և չեն վախենում կապի խնդիրներից:

Լավ օրինակ է uTorrent-ը: Ծրագիրն իր մեջ ներառում է բարձր որակը, արագությունը և շատ գործառույթներ, որոնք օգնում են բեռնման գործընթացը դարձնել ավելի հարմարավետ:

 VLC

Windows Media Player-ն աշխատում է մի շարք բազային ֆորմատների հետ, սակայն կան անհրաժեշտ շատ ֆորմատներ, որոնց դեպքում այս ծրագիրը խնդիրներ է ունենում: Այս դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել VLC մեդիափլեերը: Սա շատ հասարակ, բայց հզոր փլեեր է, որը վերարտադրում է մեծ թվով մուլտիմեդիա ձևաչափեր, այդ թվում` DVD և տեսահեռարձակումներ:

 MusicBee

Եթե դեռևս լսում եք կոշտ սկավառակի վրա ներբեռնված երաժշտությունը, ապա ձեզ հարկավոր է լավ երաժշտական նվագարկիչ: Մի ժամանակ լավագույն տարբերակը Winamp-ն էր, սակայն դրա վաճառքից հետո նախագծի ապագան հարցականի տակ է:
Եթե փնտրում եք արագ, գեղեցիկ և բազմաֆունկցիոնոլ խաղարկիչ, ապա դա MusicBee-ն է:

7-Zip

 

Հաճախ օգտատերերը գործ են ունենում արխիվացված ֆայլերի հետ: Նման ֆայլերի հետ աշխատելու համար  պետք է ունենալ 7-Zip արխիվացման ծրագիրը, որը կլուծի բոլոր խնդիրները՝ ճանաչելով բոլոր տեսակի ֆայլերը:

Реклама 39