Անցյալ շաբաթ մենք պատմել ենք Instagram-ի Lite տարբերակի մասին, որը նախատեսված է բյուջետային սմարթֆոնների համար: Այս տարբերակի գլխավոր առանձնահատկություններից մեկը գովազդի բացակայությունն է: Մինչ հարթակը թեստավորում են Մեքսիկայում, հեղինակները նոր մտահղացումներ են իրականացնում:
Այժմ օգտատերերը կարող են հարցադրումներ կատարել <<պատմություններում>>: Ներկայումս այս գործառույթում հասանելի է սոցհարցում տարբերակը, այժմ օգտատերերը կարող են նաև սլայդեր էմոձիի միջոցով հարցեր ուղղել իրենց բաժանորդագրված օգտատերերին:
Գործառույթն այժմ թեստավորման փուլում է և ոչ բոլոր օգտատերերի համար է հասանելի: