Հնդկաստանը Facebook-ին խնդրել է միջոցներ ձեռնարկել WhatsApp Messenger-ում կեղծ լուրերի դեմ պայքարելու համար:
Նման լուրերը վերջին մի քանի ամսվա ընթացքում երկրում մի շարք հաշվեհարդարների և ծեծկռտուքների առիթ են դարձել:
Այս տարի WhatsApp-ում երեխաների առևանգման մասին կեղծ հաղորդագրությունները Հնդկաստանում ավելի քան տասնյակ մարդկանց զանգվածային ծեծի պատճառ են դարձել: Անցյալ շաբաթ մի խումբ մարդիկ մյուսներին ծեծելով մահվան են հասցրել:
«Նման իրադարձությունների վերաբերյալ խորը անհագստությունը փոխանցվել է WhatsApp-ի բարձրաստիճան ղեկավարությանը, և նրանց առաջարկվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրավիճակի կարգավորման համար», — ասվում է հնդկական ՏՏ ծառայության հաղորդագրության մեջ:
Իրավապահ մարմինները քայլեր են ձեռնարկում սպանությունների մեղավորներին ձերբակալելու համար, սակայն WhatsApp-ի միջոցով կեղծ լուրերի կրկնակի հոսքը նույնպես խորը մտահոգություն է առաջացնում: