Ինչպե՞ս Google-ում տեղեկատվություն փնտրել և արդյունք ստանալ

Բառ կամ արտահայտություն: Պետք է օգտվել չակերտներից: Որոնելիս բառը չակերտներում գրելը կօգնի, որ որոնողական համակարգը գտնի հենց կոնկրետ բառաձևը, այլ ոչ թե բառերի տարբեր հոլովներ:

Փաստաթուղթ: Բառը կամ նախադասությունը մուտքագրելուց  առաջ դիմացը դրեք + նշանը և բացատ:

Կոնկրետ կոնտենտ: Գրեք ֆայլի անունը, այնուհետև mime, վերջակետ և ձևաչափը:

Որոնման մեջ բառը բացառելը: Փնտրվող բառը կամ արտահայտությունը գրելուց հետո պետք է գրել այն բառը, որը չեք ուզում գտնել, պարզապես դիմացից ավելացնելով – նշանը և բացատ:

Մի քանի բառ մեկ նախադասության մեջ:  Կօգնի & նշանը: Պետք է պարզապես գրել բառերը կամ արտահայտությունները՝ ավելացնելով այս նշանը: