Սմարթֆոնների համար օգտատիրոջ մահը ճանաչող մատնահետքի սքաները ստեղծել են Հարավային Կորեայի Գիտության և տեխնոլոգիայի ազգային ինստիտուտի գիտնականները: Ալգորիթմում նոր գործիք են ներդրել, որն որոշում է մարդու մարմնի ջերմաստիճանը, հայտնում է Oane-ը:
Նոր տեխնոլոգիայի հիմնական նպատակն է պարզել, որ բջջային սարքից հենց մարդ է օգտվում, այլ ոչ թե ռոբոտ: Եթե սքաները հայտնաբերի, որ ջերմաստիճանը 30-ից 45 աստիճանի միջև է, սկաները կարգելափակվի, իսկ եթե ցուցանիշներն այլ լինեն, այն կմնա արգելափակված, քանի որ այլ ջերմաստիճանի դեպքում մարդը պարզապես չի ապրում: Ակնկալվում է, որ նոր տեխնոլոգիան կփոխի նաև մահացած օգտատերերի գաջեթների ապաարգելափակման մեթոդները, որոնք օգտագործում են ոստիկանները՝ մարդու մահից հետո տեղեկատվություն ստանալու համար: