Apple–ը մի քանի գունային լուծումով iPhone կթողարկի

Apple–ը այս տարվա աշնանը պատրաստվում է օգտատերերի դատին հանձնել 3 նոր մոդել։ Համացանցում լուրեր են տարածվել, որ ընկերութունը իր սմարթֆոններից յուրաքանչյուրը կներկայացնի 4 տարբեր գունային լուծումներով։

Սա Apple–ի համար սովորական չէ։ Մինչ այս ընկերությունը թողարկել է միայն սև, սպիտակ մոդելներ։ Իսկ ավելի ուշ սկսեց նաև թողարկել ոսկեգույն ու վարդագույ  տարբերակները։ Այժմ ընկերությունը որոշել է ավելացնել ներկապնակի գույները։ Հաջորդիվ սմարթֆոնները կթողարկվեն սև, սպիտակ, կապույտ, նարնջագույն, մոխրագույն և կարմիր գույներով։