Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 9)

h

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Rescue the Enchanter

Գինը՝ 3.99$ – անվճար

Rescue the Enchanter-ը  The Enchanted  adventure  գրքի խաղային տարբերակն է։ Ձեր խնդիրն է հավաքել բոլոր փազլերը, դասավորել ճիշտ ու վաստակել միավորներ։

Zero+

Գինը՝ 0.99$ – անվճար

Պետք է այնպիսի հերթականությամբ դասավորեք թվերը, որպեսզի արդյունքում ստանաք հաշիվը զրո։ Խաղը բաղկացած է 120 տարբեր բարդության մակարդակներից։

True Skate 

Գինը՝ 1.99$ – անվճար

Փորձեք ձեր մատների ճկունությունն այս խաղի միջոցով։ Պետք է կարողանաք սքեյթը սահեցնել ` առանց հարվածելու։ Ինչքան քիչ հարվածեք, այնքան շատ միավոր կվաստակեք։