Անօդաչու-ն կփրկի ծովում խեղդվողներին (տեսանյութ)

Անօդաչու թռչող սարքերը կարող են կիրառվել նաև լողափներում  փրկարարական ծառայություն իրականացնելիս:

Ինչպես հաղորդում է Business Insider‏-ը, նման անօդաչուները կարող են հասնել խեղդվող մարդուն և փրկօղակ նետել նրան մինչ փրկարարների մոտենալը:

Միկրո անօդաչուներն աշխատում են նույն տեխնոլոգիայով, ինչ մյուսները: Երբ փրկարարը նկատում է ջրում խեղդվող մարդուն, անմիջապես տեղեկացնում է անօդաչուի օպերատորին, որը վայրկյանների ընթացքում սարքն ուղարկում է խեղդվողի մոտ:

Անօդաչուն շատ ավելի շուտ է դեպքի վայր հասնում, քան փրկարարը, և հատուկ փչովի լողան նետում, որն օգնում է խեղդվողին դիմանալ մինչև փրկարարների հասնելը: Նախագծողները մտադիր են հետագայում այս անօդաչուներն օգտագործել նաև ձնակույտից մարդկանց փրկելու համար: