Telegram-ը կարելի է թարմացնել առանց Google Play և App Store այցելելու

Telegram-ը նոր թարմացում է նախապատրաստում Android և iOS համակարգերի համար, որը ներբեռնելու համար անհրաժեշտություն չի լինի  այցելել  Google Play և App Store առցանց խանութներ: Այս մասին հաղորդում է Telegram Info հեռուստաալիքը:

Այսպիսով, եթե Ռոսկոմնադզորին հաջողվի  Apple-ի և Google-ի առցանց խանութներից հեռացնել հավելվածը, օգտատերերը միևնույն է հնարավորություն կունենան ստանալ թարմացումներ:

Ռուսաստանում Telegram-ի արգելափակման գործընթացը  սկսվել է  ապրիլի 16-ից, երբ ընկերությունը հրաժարեց ռուսական իշխանություններին հանձնել հավելվածի գաղտնագրության բանալիները: