Ինչպիսի՞ տեսք ունի իդեալական iPhone-ը (տեսանյութ)

iTwek4z կեղծանունով բլոգերը ցուցադրել է  iOS-ի մոդիֆիկացված տարբերակը, որի մասին երազում են բոլորը: Բնականաբար, առանց ջեյլբրեյքի գործը գլուխ չի եկել:

iTwek4z-ը որոշել է ամբողջությամբ փոփոխել օպերացիոն համակարգի ինտերֆեյսը և այնտեղ ավելացրել է  մի քանի գործառույթ, որոնք համակարգի օրիգինալ տարբերակում չկան:

Դրա համար բլոգերը <<կոտրել>> է  սեփական iPhone X-ը:

Ահա, թե ինչ հետաքրքիր բան է ստացվել վերջում:
  • Boxy 3 – թույլ է տալիս փոփոխել դեսքթոփի վրա տեղակայված տարբերանշանների դասավորությունն ու քանակը
  • FastUnlockX – թույլ է տալիս ավտոմատ կերպով՝ մեկ հայացքով ապակոդավորել  iPhone X-ը
  • Barmoji – ցանկում ավելացնում է առավել հաճախ օգտագործվող Emoji-ները
  • Eclipse X – համակարգում ավելացնում է մուգ ֆոնը
  • NoMoreSmallApps – բոլոր հավելվածները ադապտացնում է  iPhone X-ին